‘Հայաստանի 4 շախմատիստ կմասնակցի Աշխարհի Գավաթի խաղարկությանը’

922

Շախմատի աշխարհի Գավաթի 2019 թվականի խաղարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի Մանսիսյկ քաղաքում:

Նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարին կմասնակցի 128 շախմատիստ: Այս կարևոր ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը:

Աշխարհի Գավաթի խաղարկության արդյունքներով երկու շախմատիստ կնվաճի հավակնորդների մրցաշարի ուղեգիր:

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն իր պատմության մեջ 9-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկո»-ն ահռելի գումար է ստացել «Վիսենտե Կալդերոն»-ի տարածքի վաճառքից’