‘Հայաստանի 40 դպրոցներում դասերը կսկսվեն ուշացումով’

815

Ցրտերի պատճառով հանրապետության որոշ դպրոցներում դասերը կսկսվեն նախատեսվածից ուշ: Կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն news.am-ին ասել է, որ այն դպրոցները, որոնք ջեռուցման խնդիր ունեն, դիմել են նախարարությանը՝ գարնանային և ձմեռային արձակուրդը միացնելու խնդրով: Իսկ այն դպրոցները, որոնք չեն դիմել և ջեռուցման որևէ խնդիր չունեն, ուսումնական պրոցեսի համար բոլոր պայմանները առկա են, դասերը մեկնարկել են նախատեսվածի պես:

Այդպես, Հայաստանի 1400 դպրոցներից նախարարությանն է դիմել 40 դպրոց, որտեղ դասերը կսկսվեն ուշացումով՝ ջեռուցման հետ կապված խնդիրները լուծելուն պես: Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ դրանք հիմնականում մարզային դպրոցներն են. օրինակ՝ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի դպրոցները:

Նախորդ հոդվածը‘Հիվանդության պատճառով մահացել է ժամկետային զինծառայող’
Հաջորդ հոդվածը‘Թևան Պողոսյանը հերքում է պաշտոն ստանալու մասին լուրը’