‘Հայաստանն ամենաերջանիկ երկրների աղյուսակում 53-րդն է’

780

Հայաստանը «ամենաերջանիկ» երկրների Happy Planet Index սանդղակում 151 երկրների շարքում զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը: Այդ մասին հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական New Economics Foundation հասարակական կազմակերպության զեկույցը:

Ինդեքսը որոշել է, թե որքանով է այս կամ այն պետությունն իր քաղաքացիների համար երկար, երջանիկ եւ կայուն կյանք ապահովում: Իրականացված ուսումնասիրության մեջ հաշվի է առնվել կյանքի տեւողությունը, բարեկեցության մակարդակը եւ շրջակա միջավայրի ազդեցության մակարդակը: «Երջանիկ» երկրների աղյուսակը գլխավորել են Կոստա-Ռիկան, Վիետնամը եւ Կոլումբիան:

Հայաստանի հարեւանությամբ տեղ են զբաղեցրել են Ուզբեկստանը՝ 54-րդ տեղ եւ Վրաստանը, որը հանգրվանել է 55-րդ հորիզոնականում:

Ըստ ուսումնասիրության, նախկին խորհրդային հանրապետություններից «ամենաերջանիկը» ղըրղըզստանցիներն են (38-րդ տեղ), այնուհետեւ գալիս է  Մոլդովան՝ 40-րդ, Տաջիկստանը՝ 43-րդ տեղ: Հարեւան Ադրբեջանը զբաղեցրել է՝ 80-րդ, Թուրքմենստանը՝ 95-րդ տեղերը:

Երկրորդ հարյուրյակում տեղ են զբաղեցրել Ուկրաինան (100) Բելառուսը (103), Էստոնիան (117) եւ Լատվիան (118), Ղազախստանը (119), Լիտվան (120), եւ Ռուսաստանը (122):  

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ ղեկավարած «Օրրանը» դիմել է Քիմ Քարդաշյանին’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորի» վնասները կազմել են 43 միլիոն եվրո’