‘Հայաստանն այսօր գտնվում Է ճակատագրական իրավիճակում. Մամուլ’

1253

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանն այսօր գտնվում է ճակատագրական իրավիճակում, որից դուրս գալու համար հարկավոր է գտնել ճիշտ բանաձև:

Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե արդյոք սակագների թանկացումից հետո ճիշտ չէ ժողովրդին ոտքի հանելը, պարոն Հովհաննիսյանն ասել է.

«Ժողովրդին ոտքի հանելը պետք է ունենա հստակ նպա­տակ: Եթե ես իմանամ, որ 40-հազարանոց ցույց կազմակերպելով՝ կիջեցնենք սակագները, ամեն ջանք կգործադրենք դրա համար: Բայց մենք հասկանում ենք, որ Հայաստանն ունի շատ լուրջ երկկողմ վտանգ­ված շահեր բազմաթիվ ոլորտներում, այդ թվում Էներգետիկ համակարգում: Այնպես որ, մարդկանց պարզապես ոտքի կանգնեցնելով՝ հարցը չի լուծվի»:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Մեծ պողոտայում քարաթափման վտանգ է եղել’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Չմոնտաժված տեսանյութը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում’