‘Հայաստանն երիտասարդական գործազրկության «առաջատարն» է ԱՊՀ-ում’

1103

ԱՊՀ երկրներից երիտասարդական գործազրկության ամենածանր իրավիճակը Հայաստանում է, այդ մասին ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) փորձագետների կողմից պատրաստած զեկույցում: 

ԱՄԿ-ի գնահատմամբ, ընդհանուր առմամբ ԱՊՀ–ում մինչեւ 2017 թվականը երիտասարդ տղամարդկանց գործազրկության մակարդակը կկազմի 17.3%, իսկ երիտասարդ կանանցը` 17.7%. 
Հայաստանում երիտասարդների գործազրկության մակարդակը կազմում է 39.1%: Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 15.8%:

Ինչ վերաբերում է ընդհանուր գործազրկության տվյալներին, ապա ԱՊՀ-ում այն նվազել է 2009 թվականի ռեկորդային ցածր 10.1%-ից եւ 2012-ին կազմել է 8.2%: Ակնկալվում է, որ 2017 թվականին այն կկազմի 7,9%:

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Բենիտես. Բոլորը գիտեն, թե ինչ մարդ է Մատերացին’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսում ամփոփել է իր ղեկավարած գերատեսչության 2012 թ. աշխատանքի արդյունքները’