‘Հայաստանն էլ է ողջունում Քերի-Լավրով համաձայնությունը’

945

«Ազատություն» ռ/կ-ն հարց է ուղղել ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին` Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների` սիրիական քիմիական զենքի հարցում եկած համաձայնության վերաբերյալ: «Ո՞րն է Հայաստանի մոտեցումը այդ կապակցությամբ»,- հարցրել է լրագրողը: Ի պատասխան` Բալայանը հայտարարել է. «Հայաստանը ողջունում է Ժնևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում և կարող են ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար` ուղղված Սիրիայի ժողովրդի և դրա անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայերի տառապանքներին վերջ դնելուն»:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «փակ» ասուլիսի ժամանակ խոսե՞լ է Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու մասին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Իրանում Twitter-ը և Facebook-ը կրկին հասանելի են’