‘Հայաստանոմ մի շարք փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան’

1066

ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի հատվածը, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն (Քյարքիի ոլորաններ), Շիրակի մարզի Աշոցք, Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհները: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Կիպրոսը փրկվեց. 10 մլրդ եվրոյի հատկացումը հաստատվեց Եվրախումբի կողմից’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում Իոսիֆ Ստալինի տուն-թանգարանի վրա հարևան շենքի տանիքն է ընկել’