‘Հայաստանում ամենատարածված ազգանունները՝ ըստ ԱՎԾ-ի’

6176

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2013թ.-ին Հայաստանում ծնվել է  41 790 երեխա, որոնցից 19 638-ն աղջիկ է, իսկ 22 152՝ տղա: Միևնույն ժամանակ հրապարակվել է նորածիններին ամենաշատը տրված ազգանունների ցուցակը, որը մեզ հնարավորություն է տալիս իմանալու, թե Հայաստանում որ ազգանուններն են ամենատարածվածը:

Ըստ b24.am-ի՝ աղջիկների մոտ ամենաշատ տարածված 10 ազգանուններն են՝ 1. Հարությունյան — 565 (ծնունդ), 2. Հովհաննիսյան — 539, 3. Սարգսյան — 537, 4. Գրիգորյան՝ 534, 5. Խաչատրյան՝ 503, 6. Հակոբյան — 451, 7. Վարդանյան — 340, 8. Կարապետյան — 324, 9. Գևորգյան — 324, 10. Պետրոսյան — 320:

Տղաների դեպքում տասնյակը հետևյալն է՝ 1. Սարգսյան — 631, 2. Հովհաննիսյան — 628, 3. Հարությունյան — 622, 4. Խաչատրյան — 601, 5. Գրիգորյան — 594, 6. Հակոբյան — 555, 7. Պետրոսյան — 402, 8. Գևորգյան — 392, 9. Վարդանյան — 384, 10. Կարապետյան — 372:

Եթե միավորենք աղջիկների և տղաների ցուցակները, ապա ամենատարածված ազգանունների տասնայկը հետևյալն է՝ 1. Հարությունյան — 1187 (ծնունդ) , 2. Սարգսյան — 1168 , 3. Հովհաննիսյան  — 1167 , 4. Գրիգորյան — 1128 , 5. Խաչատրյան — 1104 , 6. Հակոբյան — 1006 , 7. Վարդանյան — 724 , 8. Պետրոսյան — 722 , 9. Գևորգյան — 716 , 10. Կարապետյան — 696:

Վերոնշյալ տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ամենատարածվածն են Հարությունյան, Սարգսյան և Հովհաննիսյան ազգանունները:

Հայաստանում ամենատարածված ազգանունների ամբողջական ցանկ:

Նախորդ հոդվածը‘Ծխախոտի մնացորդը՝ խոշոր հրդեհի պատճառ’
Հաջորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում’