‘Հայաստանում արձանագրվել է մանկական և մայրական մահացության կրճատման միտում’

758

2013 թ. Հայաստանում արձանագրվել է մանկական մահացության կրճատման միտում:

Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մանկական մահացությունը հանրապետությունում կազմել է 9.9 պրոմիլլե, ինչը 2 անգամ ավելի ցածր է ԱՊՀ ցուցանիշներից: Բացի այդ, եռամյա կտրվածքով Հայաստանում 100 հազար կենդանի ծնունդներին բաժին ընկնող մայրական մահացությունը կազմել է

21.2, մինչդեռ ԱՊՀ-ում այդ ցուցանիշը հավասար է 29.3-ի:

Դումանյանը հավաստիացրել է, որ Հայաստանում կշարունակվեն մանկական և մայրական մահացության նվազմանն ուղղված ծրագրերը:

Նախորդ հոդվածը‘Օբամա. Ռեյգանը կարողացավ լեզու գտնել ԽՍՀՄ-ի հետ, իսկ մենք կարող ենք ազդել Իրանի վրա’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում ԵՄ դեսպան. Եվրամիությունն ուշադիր հետևում է իրավիճակին շփման գծում’