‘Հայաստանում գողականները դարձել են իշխանություն, իշխանության ներկայացուցիչներն էլ՝ գողական. «168 ժամ»’

2778

«168 ժամը» գրում է. «Այս օրերին Հայաստանի հանրությունը քննարկում է ոչ թե Եվրասիական միության անդամակցության, Նազարբաևի հայտարարության ու Ղարաբաղին սպառնացող վտանգներին վերաբերող հարցերը, այլ…գողականների՝ քրեական հեղինակությունների, «օրենքով գողերի» միջև վերջերս տեղի ունեցած ինչ-որ ընդհարում:

Այնպես որ, ամենաստորին հարթության գողականն ավելի ազդեցիկ է, քան ամենավերին մակարդակի պաշտոնյան, և հակառակը՝ ամենավերին հարթության պաշտոնյան ազդեցիկ է այնքանով, որքանով վայելում է գողականների հիերարխիայի վերինների հովանավորչությունը։ Սա Հայաստանում արդեն ավելի քան տասը տարի իշխանության ձևավորման մեխանիզմի հետևանք է: Գողականներն ապահովում են իշխանության պահպանումը և վերարտադրությունը, իշխանությունն ապահովում է գողականների անպատժելիությունը: Արդյունքում՝ ֆորմալ բոլոր ինստիտուտները փոխարինվել են քրեական հասկացություններով: Տնտեսական վեճերը լուծում են ոչ թե դատարանները, այլ «ախպերությունը», ոչ թե դատական նիստում, այլ «սխոդկայի» ժամանակ: Երկրում վերջին խոսքը պատկանում է ոչ թե որևէ դատավորի կամ նույնիսկ Սահմանադրական դատարանի նախագահին, այլ որևէ մականունավոր «պախանի»: Հանցագործներին իրականում պատժում են ոչ թե իրավապահ մարմինները, այլ մեկ այլ խմբավորման հանցագործներ, որոնք այդ պահին հովանավորում են համապատասխան իրավապահներին՝ նրանցից ստանալով «սամասուդի դաբրոներ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Անգրագետ պաշտոնյան. «Առավոտ»’
Հաջորդ հոդվածը‘Գազի գինը նույնն է՝ մեթոդոլոգիան է ուրիշ. «Ժողովուրդ»’