‘Հայաստանում դժվարանցանելի ճանապարհներ կան’

1647

Հայաստանում դեկտեմբերի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Արարատ-Եղեգնաձոր ավտոճանապարհի Տիգրանաշեն գյուղի հատվածը, Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ ավտոճանապարհները, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար: Կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Մեղրիում ավտոբուսի վթարից տուժածներից մեկը հանձնվել է իրանական կողմին’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ-ն հերքում է իր առնչությունը հայտնի ձայնագրության հետ’