‘Հայաստանում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում’

823

Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Վերջինս պայմանավորված է առաջնային բժշկական օգնության կազմակերպություններ դիմելիությամբ:

Հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ առկա չեն, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը և ադենովիրուսները:

Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.  

— խուսափե´ք հիվանդների հետ շփումից

— եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը

— եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ

— հագնվե´ք եղանակին համապատասխան

— պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը

— օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ

— հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող PFP կրթաթոշակային ծրագիր’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիական ակցիա՝ ընդդեմ ոստիկանական ապօրինությունների’