‘Հայաստանում երկու անձի մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց’

843

Երկու անձի մոտ, որից մեկը` Վրաստանի քաղաքացի, ախտորոշվել է սիբիրյան խոց` մաշկային ձևը, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք մարտի 7-ին Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում իրականացրել են խոշոր եղջերավոր կենդանու մորթ և մարտի 15-ին վերադարձել Երևան: Հիվանդները մարտի 18-ին դիմել են բժշկական օգնության:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը: Հիվանդների վիճակը բավարար է, կա առողջացման դրական շարժընթաց:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ասուլիսի «տեսանյութային» արձագանքները’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Սարկիսով. Գոլերի մասին կխոսենք Մովսիսյանի հետ’