‘Հայաստանում էներգակիրների գները կարելի է իջեցնել 20 տոկոսով` առանց վնաս պատճառելու ընկերություններին’

1036

Հայաստանում էներգակիրների գները կարելի է իջեցնել 20 տոկոսով` առանց վնաս պատճառելու ընկերություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է փորձագետ Հարություն Մեսրոպյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանի բոլոր ընկերություններում ուռաճված են վարչական և ոչ պրոֆիլային ծախսերը: Այդ ընկերություններն իրենց թոփ-մենեջերներին են փոխանցում հսկայական բոնուսներ ու աշխատավարձեր, որոնք ներկայացուցչական և այլ ծախսերի հետ միասին գնալով ուժգնորեն աճում են, նշել է նա: Փորձագետը գտնում է, որ խոշոր ընկերություններում կարելի է կրճատել ծախսերի, այդ թվում նաև էներգետիկ ծախսերի,  առնվազն 30%-ը, չնայած այն բանին, որ այսօր քննարկվում է սակագների 10% բարձրացման հարցը: «Ես վստահեցնում եմ, որ էներգակիների սակագները Հայաստանում կարել է հանգիստ իջեցնել 20%, առանց վնաս պատճառելու ընկերությունների անմիջական գործունեությանը: Մենք ֆինանսավորում ենք նրանց շքեղ կյանքը, քանի որ մեծ տեսակարար կշիռ են կազմում այն ծախսերը, որոնք կապ չունեն այդ ընկերությունների անմիջական գործունեության հետ»,-ասել է Մեսրոպյանը:

Նախորդ հոդվածը‘Անվտանգության ապահովման դեպքում Հայաստանը պատրաստ է երկու պատվիրակ ուղարկել Բաքու` ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարին’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի դեսպանատուն. Կատինի հրամանը ստորագրել են Ստալինը, Վորոշիլովը, Մոլոտովը և Միկոյանը’