‘Հայաստանում էներգակիրների գների աճը հանգեցրել է տնտեսության աճի տեմպերի դանդաղմանը ‘

780

Հայաստանում էներգակիրների գների աճը հանգեցրել է տնտեսության աճի տեմպերի դանդաղման, խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հաղորդել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: 2013 թ. ապրիլի 1-ից Հայաստանը ռուսական բնական գազ է գնում 1 հազար խմ դիմաց $270-ով`նախկին  $180 փոխարեն:

ՀՀ կառավարությունը վերանայել է 2013 թ.ՀՆԱ-ի աճը 6,2% -ից մինչև 4,1%, հաղորդել է Դավիթ Սարգսյանը: Նրա խոսքով, անկումը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով: Արտքին գործոնների թվում հաշվի է առնվում տնտեսության աճի գլոբալ դանդաղումը, ներքին գործոնների թվում`հանրապետությունում էներգակիրների գների հուլիսյան աճը, ասել է նախարարը: Ֆինանսների նախարարության մասնագետների գնահատականների համաձայն, միայն էներգակիրների գների 1-1,5% բարձրացումը կդանդաղեցնի 2013 թ. Հայաստանում տնտեսության աճի տեմպերը, ասել է Սարգսյանը: «Տվյալ պահին անկումը կազմում է 10%, և մենք նման բան չէինք սպասում 2013 թ.»,- ասել է նա: Շինարարությունում անկումը բացատրվում է նաև Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության տեմպերի դանդաղմամբ, ավելացրել է նախարարը:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մարգվելաշվիլիին’
Հաջորդ հոդվածը‘«Արևորդի» 4 միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Կենդանիների դիմակահանդես-շքերթ’