‘Հայաստանում ինտերնետ-օգտատերերի 47.9%-ն օգտվում է 1-4 Մբ/վրկ արագությամբ ինտերնետից’

1002

Հայաստանում ինտերնետից օգտվողների մեծամասնությունը հանդիսանում է Beline ցանցի բաժանորդ: Ինչպես վկայում են հետազոտությունների արդյունքները, որոնք անց են կացվել «Նոյ ֆիրմա» կոոպերատիվի կողմից, «Ինտերնետ-հանրություն» ՀԿ պատվերով Հայաստանում ինտերնետ-օգտատերերի 24%-ը հանդիսանում է Beeline լարային ցանցի, իսկ 12%-ը` Beeline անլար ցանցի բաժանորդ: Երկրորդ տեղում է Vivacell- MTS-ը (անլար ցանցը), որը զբաղեցնում է 21,1 %-ը ինտերնետ ծառայությունների շուկայում: Orange Armenia -ի մասնաբաժինը շուկայում կազմում է 19.3 %: Այնուհետև հաջորդում են Ucom` 10,8 %, Արմինկո` 10,5 %, WEB` — 7,7 %, Netsys` 6,2 %, Cross net` 5,7 %, Fast Net` 5,6 %, այլ` 3.8 %:

Ըստ հարցման, Հայաստանում ինտերնետ-օգտատերերի 47.9%-ն օգտվում է 1-4 Մբ/վրկ արագությամբ ինտերնետից, 21%-ը` նախընտրում է 8,1-16 Մբ/վրկ, 14,9 %-ը` 16,1-24 Մբ/վրկ, 14,3 %-ը` 4,1-8 Մբ/վրկ արագությունը: Միևնույն ժամանակ, հարցումը ցույց է տալիս, որ օգտատերերի48.9 %-ն ամսական օգտագործում է 1,1-ից մինչև 10 ԳԲ ինտերնետ, 20,2%-ը` 10-100 ԳԲ, 16,1 % -ը` 501-1000 MB, 8,6 % -ը` 1-500 ՄԲ, 4,8 %-ը` 100.1 ԳԲ-ից մինչև 1.0 ՏԲ:

Միևնույն ժամանակ, Հայաստանում օգտատերերի 32.7 %-ը միանում է ինտերնետին IDSL տեխնոլոգիաների միջոցով: Երկրորդ տեղում է անլար 3G/4G ցանցը`21,5 %: Օգտատերերի 21.1 % — ը նախընտրում է օգտվել օպտիկական մալուխից, 17.6 %-ը` WiFi կապից: Օգտատերերի 8.2 %-ն ինտերնետից օգտվում է կաբելային հեռուստատեսության ծառայության հետ համատեղ, 4.4 %-ը միանում է dial-up կապի միջոցով, իսկ 2,4 %-ը տեղական ցանցի միջոցով:

Ուսումնասիրությունը նաև բացահայտել են, որ Հայաստանում օգտատերերի 32.9%-ը օգտվում ինտերնետից օրական 3-6 ժամ, 27.1 % -ը`ավելի քան 6 ժամ, 23.1 %-ը` օրական 1-ից 3 ժամ, իսկ 16.1 % -ը` մեկ ժամից պակաս:

Հետազոտությունը կատարվել է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում և Հայաստանի 10 մարզերում: 

Նախորդ հոդվածը‘Զորավարժանքներ՝ դասալիք նախարարների մասնակցությամբ. մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում այսօր նախագահական ընտրություններ են’