‘Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են ‘

716

2013 թվականի 9 ամիսներին արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնության կիրառման 7 դեպք, մինչդեռ 2012 թվականի ողջ ընթացքում նման դեպքերը եղել են ընդամենը 4-ը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով, 2013 թվականի 9 ամիսներին արձանագրվել է նաև ճնշում կիրառելու 49 դեպք, իսկ 2012 թվականի ողջ ընթացքում` 37 դեպք: Փորձագետի հավաստմամբ, ավելացել են նաև ԶԼՄ-ների դեմ դատական հայցերը: Մասնավորապես, 2012 թվականին ԶԼՄ-ների դեմ ներկայացվել էր 10 դատական հայց, իսկ այս տարի` 20-ը: Նա նկատել է, որ 2013 թվականը շատ լարված էր Հայաստանի լրագրողների և ԶԼՄ-ների համար, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր ընտրական գործընթացներով:

Նախորդ հոդվածը‘Պուտինը ներում կշնորհի Խոդորկովսկուն’
Հաջորդ հոդվածը‘Արծվիկ Մինասյան. Իշխանությունները պետք է օր առաջ հեռանան ‘