‘Հայաստանում կանխատեսվում է շոգ ամառ’

1349

Հուլիսի 10-ից օդի ջերմաստիճանը Հայաստանում կսկսի բարձրանալ 2-4 աստիճանով, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Հիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նրա խոսքով, հուլիսի 11 Արարատյան դաշտավայրում սպասվում է մինչև 36 աստիճան, հուլիսի 12-13-ը` մինչև 37 աստիճան տաքություն, իսկ հուլիսի 14-15-ը առանձին վայրերում ջերմաստիճանը կհասնի 38 աստիճանի: Օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր օդի ջերմաստիճան, իսկ տեղումները` նորմայից ցածր:

ՀՀ ԱԻՆ կայքի տեղեկատվության համաձայն, հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Երևանում օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին կկազմի 32 աստիճան, հուլիսի 11-ին` 34, հուլիսի 12-14-ը` 35 աստիճան:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը չի արձագանքում պետհամարանիշների կեղծիքով փոփոխության մասին հրապարակմանը’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն իրականացրել է ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը’