‘Հայաստանում կնկարահանեն «Անունս Բրյուս Լի է» ֆիլմը’

1764

Ամռանը Հայաստանում կմեկնարկեն Արա Առուշի «Անունս Բրյուս Լի է» ֆիլմի նկարահանումները:

Ինչպես լրագրողների հետ զրույցում պատմել է ռեժիսոր Արա Առուշը, ֆիլմում գլխավոր դերը վստահվել է արցախաբնակ 14-ամյա Միխայիլ Դոկինինին, ով զգալի հաջողությունների է հասել արևելյան մարտարվեստում:

Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվելու է Հայաստանում: Ինչպես սպասվում է, «Անունս Բրյուս Լի է» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015 թ. ձմռանը, ըստ որում`ոչ միայն Հայաստանում, այլ նաև Չինաստանում, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում:

Նախորդ հոդվածը‘Փոխնախարար. Հայաստանը մտադիր է մարտկոցներ մատակարարել «ԱվտոՎազ» և «ԿԱՄԱԶ» գործարաններին’
Հաջորդ հոդվածը‘Հ. Բագրատյան. ԵՄ-ը փորձում է հստակեցնել ՀՀ-ի հետ էներգետիկ համագործակցության սահմանները’