‘Հայաստանում կնշեն Երգչախմբային արվեստի միջազգային օրը’

913

Հայաստանը երրորդ անգամ կնշի Երգչախմբային արվեստի միջազգային օրը: Ինչպես հաղորդում է  ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կիրականացնի համերգ՝ նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան: Համերգին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական, սիրողական և մանկական 9 երգչախումբ. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան/, «Փարոս» կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Ռաֆֆի Միքայելյան/, Երևանի կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան/, «Արթ վոկալ անսամբլ» Oշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու համերգային խումբը /գեղարվեստական ղեկավար՝ Առնո Բարխուդարյան/, Վանաձորի կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Տարոն Միրզոյան/, Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հանրակրթական հիմնական դպրոցի երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Մարդոյան/, Արթիկի Դանիել Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Բիկիլյան/, «Սպեղանի» երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Սարինա Աֆթանդիլյան/: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Երգչախմբային արվեստի միջազգային օրը աշխարհում նշվում է 1990 թվականից, դեկտեմբերի 8-ին: 

Նախորդ հոդվածը‘Կառավարության ցինիզմը. Մարդու իրավունքների օրը արտահերթով ուզում են անցկացնել կենսաթոշակայինի օրենքն ու փոխել մի քանի տասնյակ օրենքներ ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն մերժեց Կոնգրեսի հարցապնդումը դատախազություն ուղարկելու նախագիծը’