‘Հայաստանում հաշմանդամ երեխաների 65 տոկոսն աղքատության մեջ է ապրում ‘

976

Հայաստանում հաշմանդամ երեխաների 65 տոկոսն աղքատության մեջ է ապրում, ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության, հայտարարել է UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը: 

Նրա խոսքերով, հաշմանդամ երեխաների ոչ պաշտոնական թիվը Հայաստանում կարող է հասնել 12 հազարի, իսկ պաշտոնապես գրանցված են 8000 հաշմանդամ երեխաներ: Դա, ըստ UNICEF-ի տվյալների, երկրի մանկահասակ բնակիչների 1 տոկոսն է կազմում: Ընդ որում, հաշմանդամություն ունեցող մանկահասակների 65 տոկոսն ապրում է աղքատության մեջ (օրական $3), իսկ 8%-ը՝ ծայրահեղ աղքատության մեջ (օրական $2-ից պակաս):
Հայաստանում մեկ անձի կտրվածքով՝ աղքատության շեմը կազմում է ամսական 97 դոլարը, իսկ ծայրահեղ աղքատության շեմը 57,2 դոլարն է:
Հենրիետ Արենսը նաեւ նշել է, որ երկրում հաշմանդամների ուսման համար որոշակի խնդիրներ գոյություն ունեն: UNICEF-ի տվյալներով, հաշմանդամ երեխաների 18 տոկոսն ընդհանրապես դպրոց չի հաճախում, եւ դա առավել տարածված է գյուղական բնակավայրերում:
«Շատ հաճախ դա պայմանավորված է նրանց ծնողների այն տեսակետով, թե իրենց երեխաները չեն կարող դպրոց գնալ», — ասել է Արենսը:
Ըստ ներկայացված տվյալների, հաշմանդամ երեխաների մի զգալի մասը՝ 16%, ապրում են ինտերնատներում կամ մանկատներում:

Նախորդ հոդվածը‘«Մարտի 1» հ/կ-ն պահանջում է բուհերից ետ կանչել պատմության դասագրքերը և հրապարակային ներողություն խնդրել ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուին եւ Կակային թույլ չեն տվել նստել ավտոբուս. տեսանյութ’