‘Հայաստանում հաջորդ շաբաթ կհայտարարվի տեղական ավիափոխադրող ընկերությունների մրցույթ’

1134

Հայաստանում հաջորդ շաբաթ կհայտարարվի տեղական ավիափոխադրող ընկերությունների մրցույթ: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը: «Մրցույթի կազմակերպման աշխատանքները ընթացքի մեջ են, պատրաստվում են համապատասխան փաստաթղթերը, եկող շաբաթ կտրվի մրցույթի մեկնարկը»,-ասել է Նելլի Չերչինյանը` միաժամանակ ընդգծելով, որ այս պարագայում ճիշտ չէ գործածել «ազգային ավիափոխարող» տերմինը, որն այլ չափանիշներ է իր մեջ պարունակվում: «Իսկ սա երեք ուղղություններով տեղական ավիաընկերություններ ընտրելու մրցույթ է»,-նշեց Չերչինյանը: 

ՀՀ կառավարությունը հունիսի 6-ի նիստում ընդունել էր փուլային տարբերակով օդային փոխադրումների ազատականացմանն անցում կատարելու ռազմավարությունը, որով նախատեսվում էր ոլորտում ունենալ առնվազն 3 հայկական ավիաընկերություններ, որոնք կընտրվեն մրցութային տարբերակով: 

Նախորդ հոդվածը‘Նախկին ոստիկանները եւ հայկական սպորտը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» Իսկոյի եւ Բեյլի համար մտադիր է ծախսել 130 միլիոն եվրո’