‘Հայաստանում հնարավոր չէ որևէ զանգվածային միջոցառում իրականացնել առանց կեղծիքների. Մամուլ’

1086

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Հայաստան- Չեխիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ ոստիկանները հարյուրավոր ֆուտբոլասերների այդպես էլ թույլ չեն տվել մտնել մարզադաշտ, թեև նրանք տոմսեր ունեին:

«ՉԻ» — Եթե հաշվի առնենք ֆուտբոլային հանդիպման ընթացքը, ապա այդ մարդկանց բախտը բերել է, որովհետև այնտեղ նայելու բան չկար: Խնդիրը, սակայն, դա չէ, այլ այն, որ փաստորեն Հայաստանում հնարավոր չէ որևէ զանգվածային միջոցառում իրականացնել առանց կեղծիքների: Մանավանդ եթե «փող ա ֆռռում» (իսկ տոմսերը բավականին թանկ էին):

Չնայած՝ երևի այլ բան չարժեր էլ ակնկալել: Վերջին հաշվով՝ մարզադաշտի անունը «Հանրապետական» է, խաղին ներկա է Սերժ Սարգսյանը, տարածքը հսկում է ՀՀ ոստիկանությունը… Հիմա իրար կողքի դրեք «Հանրապետական», «Սերժ Սարգսյան» և «ՀՀ ոստիկանություն» բառերը ու դատեք ինքներդ՝ հնարավո՞ր էր, որ կեղծիքներ չլինեին: Դեռ լավ է, որ խաղն ուղիղ եթերով էր հեռարձակվում: Կարող էին, չէ՞, նախագահականում նախօրոք մոտնաժել և հեռարձակել հաջորդ օրը:

Ամեն դեպքում՝ կարևորն այն է, որ զոհեր չեն եղել: Իրար կողքի դրեք վերոհիշյալ բառերը և համաձայնվեք, որ դա լուրջ նվաճում է: 

Նախորդ հոդվածը‘Եվրամիությունն ավելի ճիշտ կվարվեր, եթե Հայաստանին դեզադորներ ուղարկեր. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Համացանցը ենթարկվել է պատմության մեջ աննախադեպ հաքերային գրոհի’