‘Հայաստանում պատշաճ կերպով չեն իրացվում կանաչ տնտեսության բոլոր բաղադրիչները ‘

845

Օլիգարխիական կառուցվածքը, աջակցությունն ընդերքօգտագործմանը և քաղաքաշինությանը արգելք են Հայաստանում կանաչ տնտեսության ներդրման ճանապարհին:

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում նշել է «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, կանաչ տնտեսության ներդրումը Հայաստանում «ամենասկզբնական» փուլում է: «Այդ ճանապարհին կան խոչընդոտներ: Խոսքը վերաբերում է այն օրենքներին, որոնք հատուկ ընդունվել են ընդերքօգտագործումը և քաղաքաշինությունը գերշահութաբեր բիզնես դարձնելու նպատակով, որը ոչինչ հաշվի չի առնում: Բացի այդ, դա օլիգարխիական կառուցվածքն է, որը նպատակաուղղված է բացառապես արագ հարստացմանը: Այդ ամենի միջով մենք ստիպված են լինելու անցնել»,- ընդգծել է փորձագետը:

Դանիելյաննն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում պատշաճ կերպով չեն իրացվում կանաչ տնտեսության բոլոր բաղադրիչները: Դա վերաբերում է, առաջին հերթին, էներգիայի այլընտրանքային աղբյուրներին, մասնավորապես, փոքր ՀԷԿ-երին: Ինչպես արտահայտվել է փորձագետը, այդ հարցում Հայաստանը ճիշտ ճանապարհով չի ընթանում: «Նախ, մենք գերագնահատել ենք ջրային պաշարները. բոլորովին անօգուտ է, եթե յուրաքանչյուր փոքր գետակի վրա մի քանի ՀԷԿ լինի: Երկրորդ, եթե էկոհամակարգի պահպանման համար անհրաժեշտ է օգտագործել միայն ջրի մի մասը, թողնելով էկոլոգիական, սանիտարան հոսք, ապա մեզ մոտ ողջ ջուրն ուղղում են խողովակի մեջ: Իսկ դա կրկնակի հարված է էկոհամակարգերին և տեղական համայնքներին, որոնք զրկվում են ոռոգման հնարավորությունից», — նշել է Դանիելյանը:

Կանաչ տնտեսության ներդրման դրական օրինակների թվում նշվել է թղթի, պլաստիկ և ապակյա շշերի հավաքումն ու վերամշակումը: «Ավելի դրական փորձ ես առայժմ չեմ  տեսնում: Կանաչ տնտեսությունը չափազանց լայն հասկացություն է: Այժմ Կայուն զարգացման ազգային խորհրդի նախաձեռնությամբ ձևավորվում է «Ռիո+20» խորհրդաժողովի որոշումների կիրառման հանձնաժողով, ուր հիմնական բազան հենց կանաչ տնտեսությունն է»,- հաղորդել է նա:

Դանիելյանը չի բացառել հավանականությունը, որ փորձագետներից, նախարարությունների, գերատեսչությունների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը հավաքվի 10 օրվա ընթացքում: «Որոշվել են ուղղությունները, որոնցով մենք պետք է աշխատենք: Խոսքը վերաբերում է ընդերքօգտագործմանը և շրջակա միջավայրին, այլընտրանքային էներգետիկային, կրթությանը` կայուն զարգացման նկատակով, օրգանական գյուղատնտեսությանը, թափոնների և ջրային պաշարների կայուն զարգացմանը», — պատմել է փորձագետը:

Ավելացնենք, որ հոկտեմբերի 8-ին Երևանում մեկնարկել է «Դեպի կանաչ տնտեսություն» 2-րդ ազգային խորհրդաժողովը:

 

Նախորդ հոդվածը‘Մհեր Ղալեչյան. Կենսագրություն, որը զուտ կամուֆլյաժ հագնելով չես վաստակի’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Նրանք մարտնչելու են հայրենիքի համար’