‘Հայաստանում ՌԴ դեսպանության պարզաբանումները երկքաղաքացիության մասին ‘

1373

ՌԴ 04.08.2014թ. թիվ 142-Ֆ3 դաշնային օրենքը Ռուսաստանի քաղաքացիներն պարտավորեցնում է երկրորդ (օտարերկրյա) քաղաքացիություն ձեռք բերելիս անմիջապես այդ մասին անձամբ կամ փոստով տեղեկացնել Ռուսաստանի ԴՄԾ տարածքային մարմիններին, ընդ որում, Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի տարածքում: Այս մասին է տեղեկացնում Հայաստանում ՌԴ դեսպանության պաշտոնական կայքը:

Հայաստանում ՌԴ դեսպանությունը և Հայաստանում Ռուսաստանի ԴՄԾ ներկայացուցիչները նշված տեղեկությունները չեն ընդունում ու չեն քննարկում: Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն նաև Հայաստանի քաղաքացիություն և մշտապես բնակվում են Հայաստանում, երկքաղաքացիության մասին պարտավոր չեն տեղեկացնել` մինչև Ռուսաստանի տարածք մուտք գործելը: 

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը խուսափեց Արամ Մանուկյանի հարցի պատասխանից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Կառավարությունը պետական միջոցների հաշվին օգնում է Բաղդասարովին (տեսանյութ)’