‘Հայաստանում Ռուսաստանի դեսպան է նշանակվել լրտեսության մեջ մեղադրվածը’

1239

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան է նշանակվել 2007 թվականին լրտեսության մեջ մեղադրված և Վրաստանից արտաքսված Իվան Վոլինկինը: Այս մասին է գրում վրացական Грузия Online կայքը:

Կայքը հիշեցնում է, որ Իվան Վոլիկինը այն 3 ռուս դիվանագետներից մեկն է, ով Վրաստանում համարվում է «պերսոնա նոն-գրատա» և երկրից արտաքսվել է 2007 թվականին: Նշանակալի է նաև, որ Թբիլիսիում այդ ժամանակ ՌԴ դեսպանն էր Վյաչեսլավ Կովալենկոն, ով հետագայում ղեկավարեց Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը:

2007 թվականին վրացական հեռուստաալիքները տարածեցին երկրի ՆԳՆ-ի օպերատիվ տեսանյութը, որում Վոլինկինը այցելել էր այդ ժամանակ միացյալ ընդդիմության ղեկավար Կոնստանտին Գամսախուրդիային և բանակցություններ է վարել նրա հետ:

Նախորդ հոդվածը‘Ինքնասպանության փորձ Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ասածները զարմացրել են Աբխազիայի նախագահին’