‘Հայաստանում սպառողների վստահության ինդեքսը շարունակում է ընթանալ դեպի վար’

773

Հայաստանում սպառողների վստահության ինդեքսը (ՍՎԻ) շարունակում է ընթանալ դեպի վար, 2013 թվականին կորցնելով հարցվողների գնահատականների 3.4 կետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հարցվողների կողմից ՍՎԻ-ն 2013-ի չորրորդ եռամսյակում գնահատվել է 40.9 միավոր, երրորդ եռամսյակի 41.9 միավորի, 2012-ի չորրորդ եռամսյակի 44.3 միավորի և 2011-ի չորրորդ եռամսյակի 44.2 միավորի փոխարեն: Համեմատության համար հիշեցնենք, որ 2011 թվականին հարցվողներն այս ինդեքսի գնահատականները բարելավել են միայն 2-րդ և 3-րդ եռամսյակուներում, ինչպես նաև 2012-ի 1-ին և 2-րդ եռամսյակներում, որից հետո տեղի է ունեցալ գնահատականների աստիճանաբար վատթարացում: 

Աղբյուրի համաձայն, ինդեքսի բաղադրիչի` ընթացիկ պայմաների ենթաինդեքսի գնահատակաները տարեկան կտրվածքով 39.4 միավորից նվազել են մինչև 34.5 միավոր, իսկ եռամսյակի կտրվածքով մնացել են անփոփոխ: Իսկ ինդեքսի մյուս բաղադրիչի` ապագա պայմանների ենթաինդեքսի գնահատականները նույնպես տարեկան կտրվածքով նվազել են` 49.3 միավորից մինչև 47.2 միավոր, եռամսյակում նվազելով 2.1 միավորով:

Սկսած 2013 թվականի առաջին եռամսյակից տնտեսական ակտիվության ինդեսքը վերանվանվել է գործարար ակտիվության ինդեքսի: Դրա հետ մեկտեղ, փոխվել է նաև բոլոր`գործարար ակտիվության, գործարար-մթնոլորտի և սպառողների վստահության բաղադրյալ ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը: Այսուհետ այդ ինդեքսները ԿԲ կողմից կհրապարակվեն ոչ թե տոկոսներով (ինչպես մինչև 2013 թվականն էր), այլ հարցվողների գնահատականների միջինացված միավորներով:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ համագումարը՝ մայիսին’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները ոստիկաններ են «բռնացրել»’