‘Հայաստանում ստեղծվելու է Հայ-Ռուսական հումանիտար կենտրոն’

885

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Երկու երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների առանձնազրույցից հետո  տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհուրդների ներկայացուցիչների ընդլայնված կազմով հանդիպումը:  Մասնակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշևը կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրեցին արձանագրություն, որում ամրագրվեցին ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները:

Այսօր նաև տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Վլադիմիր Պուչկովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Հանդիպման արդյունքներով կողմերի միջև ստորագրվեց ՀՀ տարածքում համատեղ հումանիտար կենտրոն ստեղծելու վերաբերյալ ՀՀ և ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև մտադրությունների մասին արձանագրությունը:

 

 

Նախորդ հոդվածը‘«Սիվիլիթասում» իրականացվող ստուգումները կասեցվել են ‘
Հաջորդ հոդվածը‘«Գլենդել Հիլզ». Գյումրիի Մուշ-2 թաղամասում աշխատող մի քանի բրիգադներ չեն վարձատրվել ‘