‘Հայաստանում տեսախցիկը կովկասյան ընձառյուծ է որսացել (տեսանյութ)’

6089

Երկու ամիս տևած տեսահսկումից հետո Հայաստանում տեսախցիկները կովկասյան ընձառյուծ են որսացել վայրի բնության մեջ, հայտնում է worldlandtrust.org-ը:

Հետաքրքրական է, որ կատվազգիին տեսախցիկը որսացել է օրը ցերեկով:

Համարվում է, որ կովկասյան ընձառյուծ Իրանի տարածքում մնացել է 400-800 առանձնյակ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի տարածքում՝ մոտ 25:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանն այս առիթով ասել է. «Ընձառյուծը գոյություն ունի, և այժմ փաստ է, որ նա այս տեղանքն ընտրել է իբրև ապահով հանգրվան»: Խաչատրյանը Tert.am-ին մանրամասնել է, որ տեղանքը, որտեղ ֆիքսվել է կենդանին, Խոսրովի պետական արգելոցի հարավ-արևմտյան սահմանի մոտ է:

Նկարահանված ընձառյուծն արու է, և ընկերության ղեկավարը հույս է հայտնել, որ շուտով նաև էգին կֆիքսեն:

Նախորդ հոդվածը‘Վ. Կարապետյան. Առանց Մաքսային Միության վերաբերյալ երաշխիքների Պուտինը Սարգսյանին չէր ընդունի’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Լուծումը մեկն է՝ օր առաջ իշխանափոխություն’