‘Հայաստանում 2014թ. առաջին կիսամյակում ծնվել է 19 363 երեխա ‘

1001

Հայաստանում 2014 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 19 363 ծնունդ, որից 9084-ը` մարզերի ծննդատներում: Նախորդ տարվա նույն` հունվար-հունիս ժամանակահատվածի համեմատ, ծնունդների թիվն ավելացել է 612-ով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից, ընթացիկ տարվա հունիսին Հայաստանում լույս աշխարհ է եկել 3391 երեխա, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 275 ծնունդով:

Նախորդ հոդվածը‘Իլհամ Ալիև. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն «տարածքային ամբողջականության» սկզբունքի շրջանակներում’
Հաջորդ հոդվածը‘Արարատում ոստիկանները ծեծել են երկու քաղաքացու. ՀՔԾ’