‘Հայաստանցի առաջատար շախմատիստները ոչ-ոքիով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում’

1167

Հայաստանցի առաջատար շախմատիստներ, գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել, համապատասխանաբար, արաբ շախմատիստ Մոհամադ Դասթան Բաթուհանի եւ վրացի գրոսմայստեր Գիորգի Բագատուրովի հետ` Երեւանում մեկնարկած Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրոսմայստեր Աշոտ Նադանյանը հաղթել Է  Բորիս Գրաչեւին, Լիլիթ Մկտրչյանը միավորը կիսել Է մեկ այլ ռուս շախմատիստ Դմիտրի Յակովենկոյի հետ:

Տիգրան Սիմոնյանը զիջել Է չեխ Դավիթ Նավարային, Տիգրան Հարությունյանը՝ իսրայելցի Մաքսիմ Ռոդշթեյնին:

Նախորդ հոդվածը‘Արսենի Յացենյուկ. «Ուկրաինան աղետի եզրին է»’
Հաջորդ հոդվածը‘Բերլուսկոնին ուկրաինական ճգնաժամի հարցով միջնո՞րդ ‘