‘Հայաստանցի ըմբիշը Ունիվերսիադայում եզրափակիրչ է դուրս եկել’

996

Մինչեւ 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանն այսօր կարող է Հայաստանի ուսանողական հավաքականի հաշվարկին առաջին ոսկե մեդալը բերել Ղազանում ընթացող Ունիվերսիադայի ընթացքում: Ըստ Aravot.am-ի, Տիգրանը քառորդ եզրափակչում հաղթել է ռուսաստանցի Վասիլի Կարաուլովին, այնուհետեւ, կիսաեզրափակչում առավելության հասել վրացի  Նադարեիշվիլիի նկատմամբ, որը նախորդ փուլում պարտության էր մատնել Բելառուսի դրոշի ներքո հանդես եկող Նարեկ Առաքելյանին: Տիգրան Կիրակոսյանը եզրափակչում չեմպիոնի կոչումն է վիճարկելու Ղազախստանի ներկայացուցիչ Բեյմբետ Կանժանովի հետ գոտեմարտում: 

 

Նախորդ հոդվածը‘Ոսկե ծիրան 10-րդ փառատոնի մրցանակակիրները. Ցանկ’
Հաջորդ հոդվածը‘Սան Ֆերմինի ցլավազքի հետեւանքով հինգ մարդ է վնասվել’