‘Հայաստանցի ոստիկանները կգործուղվեն Սոչի՝ հսկելու Օլիմպիադայի ընթացքը’

865

Հայաստանցի ոստիկանները ռուսաստանցի գործընկերներին կօգնեն 2014թ Սոչիի Ձմեռային օլիմպիադայի ժամանակ, այդ նպատակով ոստիկանության մի շարք աշխատակիցներ կգործուղվեն Սոչի: Ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության, այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը՝ երկու երկրների իրավապահ գերատեսչությունների Միացյալ կոլեգիայի նիստի ավարտից հետո:

«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք Օլիմպիադայի անվտանգության ապահովման հարցը եւ պայմանավորվել ենք, որ Հայաստանի ոստիկանության առավել փորձառու աշխատակիցները կգործուղվեն Սոչի եւ աջակցություն կցուցաբերեն հնարավոր վտանգավոր իրավիճակների կանխարգելման հարցերում որոշումներ կայացնելու համար», — ասել է Կոլոկոլցեւը:  

Իր հերթին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ երկու երկրների իրավապահները փաստորեն, ոչ թե համագործակցում են, այլ աշխատում են համատեղ:

 

Նախորդ հոդվածը‘«Արմավիայի» սնանկացման գործընթացը դադարեցվել է’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքագետ. Քաղաքական ուժերի գոյությունը բխում է քաղաքացիական հասարակության շահերից’