‘Հայաստանցի ոստիկաններն իրենց «դրական փորձով» կիսվել են ուկրաինական միլիցիայի հետ’

824

Դեկտեմբերի 1-ից 7-ը ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ Ուկրաինայում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը` հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանի գլխավորությամբ:

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հայկական կողմին հատկապես հետաքրքրել է ուկրաինական միլիցիայի` ԶԼՄ-ների հետ աշխատանքի մեթոդիկան, առանձնահատկությունները: «Ուշագրավ էր, որ ուկրաինական միլիցիան, ինչպես մեր ոստիկանությունը, ցույցերի, երթերի, հասարակական ընդվզումների տարբեր զանգվածային դրսեւորումների ժամանակ ֆոտո եւ տեսանկարահանումներ իրականացնող ծառայողներին հանդերձավորում է տարբերակիչ բաճկոններով:

ԶԼՄ ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու նկատառումներով` ուկրաինական միլիցիան հատուկ տարբերակիչ բաճկոններ է պատրաստել նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների համար, որպեսզի հասարակական կարգ ապահովող իրավապահները եւ ցուցարարները բազմության մեջ անմիջապես տարբերեն լրագրողին: Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ լրագրողների մի մասը հրաժարվել էր հատուկ տարբերակիչ բաճկոններից, ու թերեւս դրա հետեւանքով էլ չորս տասնյակից ավելի լրագրողներ տուժեցինե, — ասվում է ոստիկանության հաղթրդագրության մեջ:

ՀՀ ոստիկանության պատվիրակության ղեկավար Աշոտ Ահարոնյանն իր հերթին ներկայացրել է հայկական ոստիկանությունում վերջին տարիներին ընթացող բարեփոխումները: Ուկրաինացի գործընկերներին հատկապես հետաքրքրել է Հայաստանի էլիտար` ՙհրեշտակների՚ ստորաբաժանումը:

Նախորդ հոդվածը‘Արտգործնախարարների փակ հանդիպումը մեկնարկել է’
Հաջորդ հոդվածը‘ Կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Ռոբերտ Տիգրանյանը’