‘Հայաստան-Բելառուս հանդիպումը կլինի Բերեզովսկու հրաժեշտի խաղը’

1031

Մարտի 25-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ու Բելառուսի հավաքականների միջև ընկերական հանդիպում: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ մրցավեճը կդառնա ազգային ընտրանու նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը:

Հիշեցնենք, որ Բերեզովսկին 2014 թվականի ամռանը հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին և ընդգրկվեց Մոսկվայի «Դինամոյի» մարզչական շտաբում:

Հայաստանի հավաքականի կազմում դարպասապահի վերջին հանդիպումը հունիսի 13-ին Պորտուգալիայի դեմ խաղն էր: Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպմանը՝ 1996 թվականի օգոստոսի 31-ին նրա նորամուտի խաղն էր:

Ռոման Բերեզովսկին 19 տարի շարունակ եղել է Հայաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահը՝ խաղադաշտում անցկացնելով 93 հանդիպում: Այդ ցուցանիշով Բերեզովսկին զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ):

Նախորդ հոդվածը‘ՀՖՖ պատվիրակությունը Հայաստանի հավաքականի մարզաշապիկ է նվիրել Թոմաս Տուխելին’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Պարի Սեն Ժերմենը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)’