‘Հայաստան – Բուլղարիա 2-1. Տեսական շանսերը պահպանվում են (Տեսանյութ, վիճակագրություն)’

1891

Անկախ տեսական շանսերին, վարկանիշային բալերին ու տանը վերջապես հաղթելու մեծ ցանկությանը, մեզ պետք էր հաղթել Սոֆիայում ստացած հարվածների համար: Մենք չխաղացինք այնպիսի խաղ, որն կուզեինք տեսնել, բայց կարեւորը  Հայաստանը տեսավ տնային հաղթանակ…

Շախմատային առաջին խաղակես

Մինասյանը ընտրել էր մի քիչ խաբուսիկ խաղային սխեմա, որի մասին այդքան խոսվում էր դեռ այս ընտրական ցիկլից առաջ: Թղթի վրա կրկին 4-2-3-1 սխեման էր. հենակետային գոտում Մխիթարյան-Մկրտչյան երկյակը, իսկ 10 համարի դիրքում Արասը: Մեկնարկային կազմում տեղ էր գտել նաեւ Արթուր Սարկիսովը, ով տեղ էր գտել կիսապաշտպանության աջ եզրում: Հիմնական կազմ էր վերադարձել Մկոյանը, քանի որ որակազրկման պատճառով բացակայում էր նաեւ Հարոյանը:

Հենրիխին միայն հենակետային գոտում դժվար է պատկերացնել եւ մեկնարկային րոպեներից հետո մեր խաղը փոխակերպվեց 4-1-4-1:

Արդեն 3-րդ խաղն է Վարդան Մինասյանը ցույց է տալիս, որ խաղային կարգապահությունը ամեն ինչից վեր է: Դա մի քիչ դժվար է պատկերացնել, եթե կազմում կան անընդհատ դիրքային եւ փոխանցումներով սխալներ թույլ տվող Ալեքսանյան եւ Հովհաննիսյան: Ընդհանուր առմամբ երկու թիմերն էլ զգուշությամբ էին խաղում, մինչեւ եղավ Արասի փայլուն անցումը, որին հետեւեց բուլղարացի պաշտպանի հեռացումը եւ Արասի գլուխգործոց գոլը:

Յուրայի գոլին սպասելով…

Ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Երկրորդ կեսը սկսեցինք գոլային առավելությամբ, մրցակիցը խաղում էր 10 հոգով…

Բայց արդեն 47-րդ րոպեին հյուրերը կարող էին հաշիվը հավասարեցնել, եթե չլիներ Լեւոն Հայրապետյկանի փայլուն սահանկումը: Բուլղարացիները, այնուամենայնիվ հավասարեցրին հաշիվը, բայց հետո նրանք մնացին 9 հոգով…

Հետո մենք տանջվեցինք 20-25 րոպե, բայց վերջնամասում ՄՈՎՍԻՍՅԱՆԸ խփեց «իր» գոլը եւ Երեւանը տեսավ առաջին հաղթանակը:

Տեքստը և վիճակագրությունը՝ football365.am

Խաղի վիճակագրությունը

ՀԱՅԱՍՏԱՆ-ԲՈՒԼՂԱՐԻԱ 2-1 (1-0) MC
1-0՝ Արաս Օզբիլիս 45՛, 1-1՝ Իվելին Պոպով 61՛, 2-1՝ Յուրա Մովսիսյան 87՛
ՀԱՅԱՍՏԱՆ. 1.Ռոման Բերեզովսկի, 5.Ռոբերտ Արզումանյան (16.Վալերի Ալեքսանյան, 11), 13.Կամո Հովհաննիսյան, 15.Հրայր Մկոյան, 20.Լեւոն Հայրապետյան, 6.Կառլեն Մկրտչյան, 18.Հենրիխ Մխիթարյան, 10.Գեւորգ Ղազարյան, 11.Արթուր Սարկիսով (21.Դավիթ Մանոյան, 90), 14.Յուրա Մովսիսյան, 23.Արաս Օզբիլիս (8.Մարկոս Պիցելի, 54)
ԲՈՒԼՂԱՐԻԱ. 1.Վլադիսլավ Ստոյանով, 2.Ստանիսլավ Մանոլեւ (10.Ալեկսանդեր Տոնեւ, 59), 4.Պյոտր Զանեւ, 5.Նիկոլայ Բոդուրով, 6.Յորդան Մինեւ, 15.Իվան Իվանով, 17.Գեորգի Միլանով (19.Վենցիսլավ Խրիստով, 76), 18.Վլադիմիր Գաջեւ, 21.Սվետոսլավ Դյակով, 23.Էմիլ Գարգորով (11.Խրիստո Զլատինսկի, 69), 9.Իվելին Պոպով
Հեռացում՝ Նիկոլայ Բոդուրով 45՛ (Բ) ; Զգուշացում՝ Ռոբերտ Արզումանյան 9՛ (Հ), Յուրա Մովսիսյան 90՛ (Հ), Սվետոսլավ Դյակով 50՛ (Բ), Յորդան Մինեւ 90՛ (Բ) ; Հեռացում՝ Սվետոսլավ Դյակով 63՛ (Բ) ;Մրցավար՝ Ֆելիքս Բրիխ 
56 ԳՆԴԱԿԻ % 44
18 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (4)
14 ՏՈՒԳԱՆՔ 14
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
3 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2

 

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԻՏԱԼԻԱ 8 6 2 0 15 5 20
2 ԲՈՒԼՂԱՐԻԱ 9 3 4 2 14 8 13
3 ՀԱՅԱՍՏԱՆ 9 4 0 5 10 11 12
4 ԴԱՆԻԱ 8 3 3 2 9 10 12
5 ՉԵԽԻԱ 8 2 3 3 8 8 9
6 ՄԱԼԹԱ 8 1 0 7 4 18 3
 

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան 2 — Բուլղարիա 1. Ռևանշ և տոն (Ֆոտոշարք, տեսանյութ)’