‘Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը’

3057

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` սեպտեմբերի 10-ին, ժամը 17.30-ից մինչև ժամը 22.00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում. Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից մինչև Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկը, Կիլիկիա թաղամասից դեպի Աթենքի փողոց տանող հատվածը:

Պատճառված անհանգստության համար Ճանապարհային ոստիկանությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:

Նախորդ հոդվածը‘Լ.Զուրաբյանը անձնական երաշխավորագիր է ներկայացրել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի համար’
Հաջորդ հոդվածը‘«Փարքինգ սիթի սերվիսը» հարսի «մեջքից ներքև փափուկ տեղով» փեսային «ծառայություն է մատուցում. Մամուլ’