‘Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը կվաճառվեն սկսած օգոստոսի 20-ից:’

1134

 2013թ. սեպտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը, հիշեցնում է ՀՖՖ կայքը եւ տեղեկացնում, որ հանդիպման տոմսերի վաճառքը սկսվում է օգոստոսի 20-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում եւ «Հյումել» խանութների ցանցերում:

Հիշեցնենք, երկու հավաքականների առաջին հանդիպումն այս ընտրական փուլում, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվել է մեր ֆուտբոլիստների ջախջախիչ հաղթանակով՝ 4-0:

Օգոստոսի 21-ից Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը կվաճառվեն նաեւ որոշ սուպերմարկետներում:

Տոմսերի արժեքն է`

— յարուս՝ 2000 դրամ

— հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ

— արևելյան տրիբունա` 5000 դրամ

— արևմտյան տրիբունա` 8000 դրամ

Տոմսերի առաքման համար կարող եք զանգահարել 094 526477:

 

Նախորդ հոդվածը‘ԿԽՄԿ բաքվի գրասենյակի ներկայացուցիչները վաղը կհանդիպեն հայ ռազմագերուն’
Հաջորդ հոդվածը‘«Ազատություն» ռ/կ. Հայաստանը «Սմերչ»-ի նմանօրինակ չինական AR1A հրթիռային համակարգեր է ձեռք բերել’