‘Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ պատվիրակությունը’

1055

2013թ. մարտի 20-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչի գլխավորած պատվիրակությունը:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչի հանդիպումները ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառի համագործակցության օրակարգի խնդիրներ և ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի գործունեությանն ու տեղաբաշխմանն առնչվող մի շարք հարցեր:

Այցի շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը կայցելի ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:

Նախորդ հոդվածը‘«Համակովկասյան այբուբենի նախագիծ». Նոր գիրք, նոր հորիզոններ’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Սերժ Սարգսյանի՝ երեք միլիոն մարդ հոտառության հետ կապված խնդիրներ ունի. Մամուլ’