‘Հայաստան է ժամանել Ռուսաստանի զինված ուժերի պատվիրակությունը’

1410

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների կողմից հաստատված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի, հոկտեմբերի 15-ին Հայաստան են ժամանել ՌԴ ԶՈւ ԳՇ Կազմզորահավաքային գլխավոր վարչության մասնագետները` արդարադատության գնդապետ Ա. Մարչենկուի ղեկավարությամբ:

Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պատվիրակությունը ժամանել է զինված ուժերի համալրվածության կազմակերպման և դրա առանձնահատկությունների, նախազորակոչային տարիքի քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև զորահավաքային պատրաստության ոլորտի հարցերի համատեղ քննարկման նպատակով:

Նախորդ հոդվածը‘Հանրահավաք եւ երթ անցկացնելու մասին քառյակի իրազեկումը ի գիտություն է ընդունվել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի նոր սակագինը’