Հայաստան — Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են

184

Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան — Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնել ազգային թիմի երկրպագուներին ակտիվության համար։

Տոմսերի վաճառքը տեղի է ունեցել միայն առցանց։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինի:

Հայաստան — Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։

Նախորդ հոդվածըԽաղաղապահներ, որոնց չհրավիրեցին․ Մաս 1
Հաջորդ հոդվածըԿազեմիրոն կորակազրկվի 4 խաղով