‘Հայաստան – Իտալիա՝ 0:1: Պիրլոն բացեց հաշիվը’

898

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի` Հայաստան – Իտալիա խաղում հաշիվը բացվեց: 10-րդ րոպեին Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը, որը նշանակվել էր Հրայր Մկոյանի ձեռքով խաղից հետո: Մկոյանը այս խախտման համար դեղին քարտ ստացավ:

Թիմերը դաշտ են դուրս եկել հետեւյալ կազմերով.

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Վալերի Ալեքսանյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Արտակ Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Դավիթ Մանոյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Կրիստիան Մաջո, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Դոմենիկո Կրիշիտո, Դանիելե Դե Ռոսի, Անդրեա Պիրլո, Կլաուդիո Մարկիզիո, Ռիկարդո Մոնտոլիվո, Պաբլո Օսվալդոն, Սեբաստյան Ջովինկո:

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը օնլայն ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստան — Իտալիա՝ 1:1. հաշիվը հավասարեցրեց Հենրիխ Մխիթարյանը’