‘Հայաստան — Իտալիա հանդիպմանը Բալոտելին չի մասնակցի’

1038

Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին չի մասնակցի այսօր 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Իտալիա հանդիպմանը: Պատճառը Բալոտելիի մրսածությունն է:

Երեկ իտալացի հարձակվողը ընդգրկվել էր Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում, սակայն այսօր պարզ է դարձել, որ Բալոտելին պատրաստ չէ հանդիպմանը, հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ամենայն հավանականությամբ, Բալոտելիի փոխարեն այսօր խաղադաշտ կմտնի «Յուվենտուսի» հարձակվող Սեբասյան Ջովինկոն:

Հիշեցնենք, որ Հայաստան – Իտալիա հանդիպումը կսկսվի այսօր, ժամը 21:00-ին:

Նախորդ հոդվածը‘Դեսպանները հաստատեցին` Սերժ Սարգսյանը «ոչմիբանամետ» է ‘
Հաջորդ հոդվածը‘Նոբելյան մրցանակի արժանացած վեպը պատկանում է համայն մարդկությանը ‘