‘Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը’

933

 Հոկտեմբերի 8-ից, ժամը 18:00-ից Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում`ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որին կարող են ներկա լինել միայն Հայաստան-Իտալիա հանդիպումը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողները: Մարզումից հետո, ժամը 20:30-ից-21:00-ն լրագրողներին հնարավորություն կտրվի զրուցել ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:
Հոկտեմբերի 9-11-ը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի «փակ» մարզումներ, նշում է ՀՖՖ կայքը:
Հայաստան-Իտալիա հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 21:00-ին «Հրազդան» մարզադաշտում:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքահայ հրապարակախոսը պաշտպանել է «Մահմեդականների արդարությունը»: Պաշտոնյաները վրդովված են ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Reuters-ի հետ Սերժ Սարգսյանի հարցազրույցին ‘