‘Հայաստան — Լիտվա՝ 4:2’

943

Երեւանի Հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի հետ եւ հաղթեց 4:2 հաշվով:

Մեր ֆուտբոլիստներից գոլերի հեղինակներ դարձան Էդգար Մանուչարյանը (7-րդ րոպե), որը գոլը խփելուց քիչ անց վնասվածքի պատճառով փոխարինվեց, Կառլեն Մկրտչյանը (50), Հենրիխ Մխիթարյանը (55) եւ Արազ Օզբիլիզը (72): Հյուրերից գնդակները խփեցին Չեւդուկասը (66) եւ Ռիվկեւիչյուսը (82, 11մ.):

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը մասնակցեց հանդիպման առաջին հինգ րոպեներին, իսկ ընդմիջմանը տեղի ունեցավ նրա մեծարման արարողությունը, որի ընթացքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ֆուտբոլային կյանքում մեծ ավանդ ունելու համար Հովսեփյանին պարգեւատրեց  Երեւանի քաղաքապետարանի ոսկե մեդալով:

.

.

Նախորդ հոդվածը‘Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակության այցը ԼՂՀ (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հակաբեղմնավորիչները եւ համաշխարհային տնտեսության զարգացումը ‘