‘Հայաստան – Լյուքսեմբուրգ հանդիպումը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական անձնակազմը’

716

Փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի ազգային ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքում, «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

Այսօր հայտնի դարձավ հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավարն է Նիկոլյա Ռենվիյը, նրան կօգնեն Ֆրեդերիկ Ակետը և Ստեֆան Լուզին: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Բենուա Բաստյենը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը կոչ է արել հարգել քաղաքացիների ազատ հավաքվելու և արտահայվելու իրավունքները’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում 6 «օրենքով գողեր» համաներմամբ ազատ են արձակվել’