‘Հայաստան կայցելի Սերբիայի ԱԳ նախարարը’

879

Մարտի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստանում կգնտվի Սերբիայի Հանրապետության արտգործնախարար Իվան Մրկիչը։ Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Իվան Մրկիչը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի և Գարեգին 2-րդի հետ։ Այցի շրջանակներում Սերբիայի արտգործնախարարը կմասնակցի Հայ-սերբական գործարար համաժողովին: Մարտի 10-ին տեղի կունենան Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։ Նուն օրը Սերբիայի Հանրապետության արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

 

Նախորդ հոդվածը‘Մամիկոն Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 8-ին «Տաթևի թևեր» ճոպանուղին կանանց համար կգործի «կես գնով» ‘