‘«Հայաստան» Համահայկական Հիմնադրամը գալա-դրամահավաք է անցկացրել Մոնրեալում ‘

941

Հոկտեմբերի 13-ին Կանադայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա-դրամահավաքը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Կանադա էր ժամանել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ Լոս-Անջելեսի մասնաճյուղի տնօրեն Սարգիս Քոթանջյանը:

Իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն անդրադարձավ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի անցած 20-ամյա ճանապարհին, որի ընթացքում ավելի քան 235 մլն դոլարի ներդրումներ են կատարվել Հայաստանում և Արցախում:

Նախորդ հոդվածը‘Ըստ Էրդողանի՝ հայկական օդանավը տեխնիկական խնդիրներ է ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնը ստանձնել է Բենգազիի ողբերգության պատասխանատվությունը’