‘Հայաստան – Չեխիա. թիմերը նահանջելու տեղ չունեն’

1295

Այսօր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականը 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ընդունելու է Չեխիայի հավաքականին: Հանդիպումը երկու թիմերի համար էլ հսկայական նշանակություն ունի. մեծ հաշվով, այս խաղում պարտվողը կարող է դուրս մնալ աշխարհի առաջնության ուղեգրերի համար պայքարից:

Բուքմեյքերական ընկերությունները այս հանդիպման բացահայտ ֆավորիտ են համարում Չեխիայի հավաքականին, ինչը մի կողմից զարմանալի չէ, հաշվի առնելով չեխերի ավանդաբար բարձր կարգավիճակը, մյուս կողմից դանիացիներից կրած խոշոր հաշվով պարտությունը ցույց տվեց, որ չեխերն էլ այժմ այն մարզավիճակում չեն, ինչպես 2012թ. Եվրոպայի առաջնությունում:

Ինչեւ, ամենահեղինակավոր գրասենյակներից մեկի՝ William Hill-ի կարծիքով, Չեխիայի հաղթանակի գործակիցը 1.95 է,  Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը՝ 4.20, ոչ ոքին՝ 3.25: Նշենք, որ խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Նշենք, որ բացի Հայաստան-Չեխիա հանդիպումից, այս խմբում այսօր կկայանա եւս երկու խաղ. Իտալիան կուղեւորվի Մալթա՝ 3 միավորի ետեւից, իսկ ահա Դանիայի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի խմբի անակնկալին՝ Բուլղարիայի հավաքականին, որը վստահորեն առայժմ ընթանում է 2-րդ տեղում եւ դեռ պարտություն չի կրել: Շատ հետաքրքիր մրցավեճ է սպասվում:

Հիշեցնենք, որ B խմբում առաջատարը Իտալիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր: 2-րդը Բուլղարիայի հավաքականն է (9 միավոր), 3-4-րդ տեղերը կիսում են Դանիան եւ Չեխիան՝ 4 միավոր, 5-րդը Հայաստանն է՝ 3 միավոր: Մալթան դեռ միավոր չի վաստակել:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն նորից հորդորում է փակել Մեծամորի ատոմակայանը ‘
Հաջորդ հոդվածը‘«ՀետՆեդվեդյան» Չեխիա. Ներկայացնում ենք մեր մրցակցին’