‘«Հայբուսակի» ուսանողի ստուգման գրքույկը սիրիացի ապստամբները «ռուսական անձնագրի» տեղ են ներկայացնում (տեսանյութ)’

1168

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում պատերազմի թոհուբոհում գտնվող սիրիական Հալեպ քաղաքում ապստամբների ձեռքում է հայտնվում հայաստանյան բուհի ուսանողի ստուգման գրքույկ:

Խոսքը Հայբուսակի մասին է, ինչպես երևում է ցուցադրված գրքույկից, սակայն հետաքրքրական է, որ իրենք՝ ապստամբները, արաբերեն ասում են, որ դա «ռուսական անձնագիր է»:

Tert.am-ի փոխանցմամբ, տեսանյութը տարածած «Հալաբնյուզը» մանրամասնում է, որ «ռուսական անձնագիրը» հայտնաբերվել է Հալեպի Օմայանների մզկիթում՝ դրա «ազատագրումից» հետո: Դա պատկանել է ոմն Ռահալ Օսամային, որը Երևանում սովորել է 2000-ականների սկզբին: Եվ սովորել է 4-երով:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. Ավազակապետությունը մեզ չի սազում’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’